8055_medium

1960-70-ականն թվականներին թուրքական կինոարվեստի զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել մի շարք հայազգի դերասաններ: Ժամանակի հայտնի ֆիլմերում և թատերական ներկայացումներում հաճախ գլխավոր դերեր խաղացած թուրքական կինոյի ամենասիրված դերասանների հայկական ծագման մասին այսօր էլ շատերը չգիտեն: Թուրքական կինոյի սիրված հորեղբայրը` Նուբար Թերզյանը խաղացել է 400-ից ավել հայտնի ֆիլմերում` մարմնավորելով նպարավաճառի, կաթնագործի կամ խիստ հոր կերպարներ: Թերզյանը եղել է նաև Ստամբուլի հարգված պարոններից մեկը:

8054_medium

1980 թվականին թուրքական պետական հեռուստաալիքով հեռարձակվող «Քնից առաջ» հաղորդումը շատերի հիշողության մեջ է մնացել: Թուրք երեխաների սիրելի հեքիաթասաց մորաքույրը հայազգի Ադիլե Նաշիթն էր: Վերջինս բազմիցս հաջողությամբ մարմնավորել է ընտանիքի մոր կերպարը` մնալով կինոսերների հիշողության մեջ որպես սիրող մայր:

շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել