Երևի շատերն ինձ կմեղադրեն այս գրառման համար:
Մի մասն անկեղծ կմեղադրի, մյուս մասը՝ մոդային տուրք տալով:
Տասնամյակներ շարունակ մեր հասարակությունը Մարտի 8-ը նույնացրել է կնոջ հետ, տոնել այս օրը ու հիմա էլ իներցիան շարունակվում է ու դեռ երկար կշարունակվի: Կլարա Ցետկինի ու մյուսների արածը գուցե արժևորվի քաղաքական, քաղաքացիական հարթության մեջ, սակայն որեւէ ձեւով չի նույնանում կանացիության, գեղեցկության հետ:
Ես Մարտի 8-ը տոն չեմ համարում:
Մարտի 8-ը չափազանց գաղափարականացված է: Միայն դրա համար՝ տոն համարվել, գեղեցիկի հետ ասոցացվել չի կարող:
Կարող եմ հազար ու մի պատճառ էլ բերել, բայց մնացած արգումնետներն այլեւս կարեւոր չեն:
Հայաստանի առաջին իշխանությունները ճիշտ էին, որ փորձում էին տոնացույց վերադարձնել Ապրիլի 7-ը՝ գեղեցիկ այդ տոնը, որը գաղափարական որեւէ կաղապարից դուրս գնահատում է կնոջը, մորը, գեղեցկությունը: Բայց մարդկանց հետևողականությունը չհերիքեց ու ամեն բան շուտով շարունակվեց սովետական իներցիայով:
Անկախ Մարտի 8-ի հանդեպ իմ վերաբերմունքից՝ մեր մայրերին, կանանց, քույրերին պետք է հիշենք ու արժևորենք ամեն օր, բոլոր 365 օրերին՝ դրանց հաղորդելով բնական տոնականություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել