2-3 օր առաջ հակառակորդը դիվերսիոն գործողության փորձ կատարեց ու 7 զոհ տալով ետ շպրտվեց։ Բայց Սեյրան Օհանյանն ու Բակո Սահակյանը ոչ մեդալներով պարգևատրեցին ( ինչը պարտաճանաչ կերպով անում են միայն զոհ ունենալու դեպքում ) ոչ էլ գնացին մարտական դիրքեր ու անձամբ տեսան են հերոսներին որոնք ետ են մղել թշնամու դիվերսիոն փորցը։ Հարգելի պարոնայք անպայման պետքա զոհ ունենանք ( Աստված չանի ) որ հետմահու պարգևատրեք ու թաղմա՞նը մասնակցեք: Ինչի՞ կենդանության օրոք չեք գնահատում մեր զինվորներին: Ինչի՞ չեք գնում դիրքեր ու անձամբ չեք ծանոթանում մեր հերոսների հետ:Ինչի հենց կենդանության օրոք մեդալներ ու պարգևներ չեք հանձնում՞ Նենց տպավորությունա, որ էտ մեդալներն ու պարգևները նախատեսված են միայն զոհված զինվորների համար։ Կամ ինչի՞ մեր լրատվական միջոցների ներկայացուցիչները չեն գնում դիրքեր ու չեն լուսաբանում: Էլի պետքա զո՞հ լինի ( Աստված չանի ) որ օրը 10 անգամ զոհվածների անունները գրեք ու նկարաները տեղադրեք ձեր կայքերում: Ինչի՞ հիմա այդ տղաների մասին օրեկան չեք գրում, հերոսներ չեք անվանում ու նկարները չեք տեղադրում ձեր կայքերում,որ մենք էլ տեսնենք մեր հերոս տղերքին:
Աստված քեզ պահապան ՀԱՅ ԶԻՆՎՈՐ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել