Բոլորս գիտենք ինտերնետային այնպիսի ռեսուրսի մասին, ինչպիսին է BlogNews.am-ը: Այն ըստ իր ձևաչափի իրենից ներկայացնում է տարբեր սոցցանցերում գրանցված օգտատերերի հետաքրքիր կարգավիճակների (չհասկացողների համար նշեմ, որ սա "ստատուս" բառի հայերեն էկվիվալենտն է) և տարբեր բլոգների հետաքրքրիր գրառումների հավաքածու:
Այդ կայքի խմբագիրները այդ կարգավիճակներն ու գրառումները տեղադրում են իրենց կայքում և Ֆեյսբուքի օգտատերերը հատուկ ֆեյսբուքյան պլագինի միջոցով այնտեղ քննարկումներ են անում:
Հիմա բուն թեման, ինչի համար գրում եմ:
Ժամանակին իմ ֆեյբուքյան ընկերներիցս մեկը արտահայտեց մի միտք, որ ԲլոգՆյուզը փուչիկ ա: Այն ժամանակ նրա հետ համաձայն չէի, բայց...
Ես չգիտեմ, կարող է ֆեյսբուքում իմ արտահայտածս մտքերից որոշները ոմանց դուր չգն, իրենց գործն է: ԲլոգՆյուզը վերցնում և տեղադրում է մտքերս իրենց կայքում, սկսում են քննարկել, և ես համոզվում եմ մի բանում:
Այնտեղ քննարկումներ կատարողները, դրանց մեծ մասը, նույնիսկ չի հասկանում թե ինչ է կարդում, մեկնաբանություններիմեջ կհանդիպես լրիվ անիմաստ, թեմայից դուրս տեղ-տեղ հիստերիկ զեղումներով մեծամասամբ տրանսլիտային գրառումներ: Ինձ դրանք պետք չեն, ես չեմ ցանկանում իմ մտքերը դարձնել անհասկացողների քննարկման առարկա:
Ես այն "200 սպարտացիներից" մեկն եմ, ով ամսի 12-ին գնացել էր օդանավակայան, որպեսզի իր աչքով տեսնի իր սիրելի ֆուտբոլիստներին իր սիրելի իտալական ակումբից, ոչ թե դիմավորի ու մի հատ էլ ոգևորի իտալացիներին:
Մեր ազգի պարապ մի հոծ զանգված, որոնց ուղեղների զարգացվածությունը չի անցնում 1 նիշը 5 բալանոց սանդղակով, ինձ հանեցին դավաճան և թուրք այդ արարքիս համար, չհասկանալով, թե ինչու եմ ես այնտեղ գնացել ու ինչի համար:
Եվ երբ ես ուրբաթօրյա ֆուտբոլային հանդիպումից հետո Ֆեյսբուքում նրանց ի պատասխան կարգավիճակ թողեցի, որտեղ քննադատեցի ինձ դավաճան անվանածներին, այդ "հայրենասերներին", որոնք համակագրչի դիմացից առանց հասկանալու ինձ ինչ պիտակ ասես չկպցրեցին, բայց Հայաստանի ընտրանու պարտվելու ժամանակ, խաղի ավարտից դեռ 10 րոպե առաջ լքում էին խաղադաշտը, մինչդեռ ես մնացի մինչև վերջ ու 90 րոպե "Հայաստան" էի գոռում, հիմա էլ հիվանդ եմ, այդ ժամանակ ԲլոգՆյուզը թույլ տվեց մի անդուր սխալ:
Այդ կարգավիճակն իր մոտ տանելով, որպես նկար տեղադրեց First Armenian Front (FAF) - Official page.-ի` հանդիպման ժամանակ մեր ընտրանուն երկրպագողների նկարը: Որպես հետևանք ՖԱՖ-ից իմացան իրենց եմ կպել, ու ես ընկա անկապ իրավիճակի մեջ ոչ իմ մեղքով: Ինչու՞, կհարցնեմ ես:
Սրան մեկ լուծում կա` քանի որ ԲլոգՆյուզում գրառումները մեկնաբանում են մեծամասամբ տանը համակարգչի դիմաց պարապ մնացած մարդիկ, որոնք սկի չգիտեն էլ ինչ են կարդում, չեն հասկանում ընթերցածն ու սկի չգիտեն էլ, որ դա ոչ թե լրագրող է գրել, այլ սովորական ֆեյսբուքյան օգտատեր, քանի որ դա ինձ պետք չէ, քանի որ ինձ պետք չեն անհարկի խնդիրներ որոշ խմբավորումների հետ, որոնց մասին ես նույնիսկ չեմ գրել, բայց կամքիցս հակառակ ինչ-որ նկարի պատճառով "նրանց եմ կպել", այս ամենից ելնելով, ինձ այլևս պետք չեն, որ իմ գրածների տակ հայտնվի "Ձեր գրառումը տեղ գտավ BlogNews.am կայքում. Շնորհակալություն:" մեկնաբանությունը:
Ուստի, հարգելի Բլոգ Նյուզ, հրապարակավ խնդրում եմ Ձեզ ջնջել ինձ ձեր "ընկերների" ցուցակից: Եթե ոչ, վաղ թե ուշ ինքս կանեմ:
Дон Мыслитель, ինչքան ճիշտ դուրս եկար դու :)
Հ.Գ. AS ROMA Armenia էջը, որի գրառումներին դուք նույնպես հետևում եք, իմն է, խնդրում եմ նրան նույնպես չհետևել, քանզի կայքից ձեր մոտ նյութի տեղադրման դեպքում չեմ ցանկանում մեկնաբանություններում տեսնել այն մեզ դավաճան հանողների բարբաջանքները, որոնք տեսնելու են AS ROMA Armenia բառակապակցությունը, հիշեն իրենց կողմից այդպես էլ չհասկացված դեպքն ու սկսեն անկապ դուրս տալ: Մեզ խնդիրեր պետք չեն:



