Վալերի Պերմյակովի ձերբակալության վերաբերյալ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել. խմբագրականArmlur.am-ը գրում է․

Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը երեկ հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ: Ներկայացնելով Վալերի Պերմյակովի ձերբակալման մանրամասները` նա հայտնել է, որ Պերմյակովը ձերբակալվել է սահմանապահ ուղեկալի ինժեներա-տեխնիկական կառույցների սահմանը հատելու փորձի ժամանակ։

Ձերբակալման ընթացքում նա չի կատարել հրամանը եւ շարունակել է շարժվել, արդյունքում հնչել է նախազգուշացնող կրակոց, որից հետո էլ Պերմյակովին հաջողվել է ձերբակալել: Այս հայտարարությունից հետո, փաստորեն, այլեւս անվիճարկելի է դառնում այն, որ Պերմյակովը փորձել է հատել հայ-թուրքական սահմանը, մի բան, որը ողբերգության հաջորդ օրն արդեն փորձ արվեց քողարկել տարբեր տեղեկատվական արտահոսքերով, թե իբր Պերմյակովին բռնել են սահմանային ուղեկալից բավականին հեռու` դաշտում պառկած: Ասել է թե` սահմանը խախտելու փորձ, իբրեւ այդպիսին, հնարավոր չի եղել արձանագրել, ուստի եւ ՀՀ իրավապահ մարմինները հիմքեր չեն ունեցել սահմանը խախտելու փորձի մեղադրանք առաջադրել:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վ. Պերմյակովի նկատմամբ հարուցվել է 2 քրեական գործ։ Ռուսական կողմը գործ է հարուցել «դասալքություն» եւ «սպանություն» հոդվածներով, իսկ հայկական կողմը` «սպանության» հոդվածով։ Մինչդեռ, եթե գործ հարուցվեր նաեւ սահմանի խախտման փորձի համար, այդ դեպքում, ըստ մի շարք հայ փորձագետների, ռուսական կողմը ստիպված էր լինելու Պերմյակովին հանձնել Հայաստանին: Այդ մասին դեռեւս հունվարի19-ին հայտարարել էր նաեւ ՀՀ ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, որի պնդումներն, ի դեպ, այդպես էլ որեւէ մեկը չհերքեց: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել