Replik.am-ը գրում է․
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, ԱՄՆ-ի Օհայո նահանգում ուսուցչուհուն ազատազրկել են 90 օրով: Պատճառն այն է, որ նա իր աշակերտներին սարսափի ֆիլմ է ցուցադրել:
Ուսուցչուհին երեխաներին ցուցադրել էր «Մահվան այբբենարան» ֆիլմը: Նա մեղավոր է ճանաչվել անչափահասների համար վնասակար նյութերի տարածման համար: Նա խոստովանել է, որ աշակերտներին ֆիլմ է ցուցադրել, քանի որ այնքան էլ չի տիրապետել դասավանդվող առարկային: Հավելենք այս ուսուցչուհին իսպաներենի դասին փոխարինում էր մեկ այլ ուսուցչի: Միաժամանակ նա պնդել է, թե տեղյակ չի եղել ֆիլմի սադրիչ բովանդակությանը:
58-ամյա ուսուցչուհին դատարանում ներողություն է խնդրել աշակերտներից ու նրանց ծնողներից: Նա դատապարտվել է նաև երեք տարվա պայմանական ազատազրկման:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=55298
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել