Araratnews.am-ը գրում է․
Իրաքի անվտանգության ուժերն ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հետ համատեղ 2 գործողության արդյունքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 32 գրոհայինի: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
Իրաքյան ԶՈւ-ի ռազմական գործողությունը ղեկավարող գեներալ Քասեմ ալ-Մոհամադին հայտարարել է, որ ահաբեկիչները ոչնացվել են Անբար նահանգում՝ Ֆալուջա քաղաքից 13 կիլոմետր հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով իրական ճգնաժամ է առաջացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:
ԱՄՆ-ի և դաշնակից երկրների, այդ թվում՝ Նիդերլանդների ու Մեծ Բրիտանիայի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով նաև F-22 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 23-ից իսլամիստների դիրքերին հարվածներ են հասցվում նաև Սիրիայում: