1. Հետևեք, որպեսզի շրթունքները միշտ խոնավ լինեն, շրթունքների փոխարեն կամ դրանց վրա քսեք փայլ: Այն շատ լավ փափկեցնում է շրթունքները և դրանք ավելի մեծ և գեղեցիկ դարձնում:

2. Չոր շրթունքները պետք է խնամել նաև գիշերը: Քնելուց առաջ քսեք մանկական քսուկ կամ բալզամ: Դրանք հիանալի կերպով խոնավացնում են մաշկը, և առավոտյան կզարմանաք, թե ուր են անհետացել մանր ճաքերը:

3. Եթե շրթունքները քամուց ճաքել են, բայց դրանք առանց այդ էլ գեղեցիկ և հաստ են, ուստի չեք կարող փայլ քսել, շրթներկ քսելուց առաջ դրանց վրա մանկական քսուկ կամ բալզամ քսեք, ապա նոր սիրելի շրթներկը: 

4. Մի ընտրեք ջրակայուն շրթներկ, դրանք էլ ավելի են չորացնում մաշկը:

5. Պատրաստում ենք շրթունքների դիմակ: Խառնում ենք սերուցքը կամ թթվասերը մի-փոքր գազարի հյութի հետ: Այս դիմակը շատ լավ սնուցում է շրթունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել