Mediamonitor.am-ը գրում է․
Կալիֆոռնիայում գործող ընկերությունը տարիներ շարունակ հայտարարում էր լազերային միջամտության շնորհիվ աչքերի գույնի փոփոխության հնարավորության մասին։ Այժմ արդեն Stroma Medical կոչվող ընկերությունը ազդարարում է Մեքսիկայում և Կոստա Ռիկայում հաջողությամբ իրականացված 37 վիրահատության մասին։ Ընկերությունը ամեն վիրահատության դիմաց պահանջում է ընդամենը 5000 ԱՄՆ դոլար։ Սա այն դեպում, իհարկե, եթե ԱՄՆ առողջապահական անվտանգության մարմինները թուլատրեն նման վիրահատությունները ԱՄՆ տարածքում։
Կազմակերպության ղեկավար Գռեգ Հոմերն ասում է, որ միջամտության իմաստը կայանում է մոխրագույն արքերի արտաքին շերտի պիգմենտացիայի հեռացման մեջ։ «Անյունաքարային սկզբունքն այստեղ այն է, որ ամեն մոխրագույն աչքի տակ թաքնված է ևս մեկը՝ կապույտը և պիգմենտի հեռացմամբ հնարավորություն է տրվում լույսին ներթափանցել աչքի ստրոմա կոչվող հատված, որը բաղկացած է հեծանիվի անիվի շյուղերի նման մանրաթելերից։ Լույսը հասնելով այս հատված ցրվում է և հետ անդրադարձվում միայն կարճ ալիքներով այն է՝ լուսային սպեկտրի կապույտ հատվածով»,-ասում է Գռեգը CNN-ի թղթակցին։
Չնայած միջամտությունը տևում է 20 վայրկյան աչքի գույնը միանգամից չի փոխվում։ Մարդու օրգանիզմին շաբաթներ են անհրաժեշտ պիգմենտռները վերջնականապես հեռացնելու համար։
Հաշվի առնելով որ կապուտաչյա մարդիկ հազվադեպ են հանդիպում, պատկերացնել կարելի է թե ինչ պահանջարկ կունենա այս գաղափարը։ Այնուամենայնիվ, անկախ նրանից թե գաղափարը հասարակության աչքում լավն է կամ վատը, դեռևս կա անվտանգության խնդիր։
Չնայած ընկրեության հավաստմամբ միջամտությունը կատարյալ անվտանգ է ակնաբույժները զգուշացնում են որ նման վիրահատությունը կարող է գլաուկոմայի պատճառ հանդիսանալ։



