Operativ.am-ը գրում է․
Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм»-ին` Մոսկվայում տեղի ունեցած հավաքի ժամանակ, որը կազմակերպել էր հեղինակավոր «օրենքով գող» Զախարի Կալաշովը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Շաքրո Մոլոդոյ մականվամբ, տիտղոսից անվերադարձ զրկել էր 12 «օրենքով գող»-ի:
Այդ տիտղոսից զրկվել էր նաև հայազգի երկու գողական` ռուսաստանցի Արմեն Խաչատրյանը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Խախոլ Արմեն մականվամբ և գյումրեցի Արտյոմ Առաքելյանը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Արտյոմ Լիպեցկի մականվամբ:
Փոխանցվում է, որ նրանք զրկվել են իրենց կարգավիճակից, քանի որ որոշվել է, որ Դեդ Հասանի օրոք նրանց նկատմամբ դրսևորված մոտեցումն արդարացված չի եղել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ այդ հավաքի ժամանակ իրենց կոչումից զրկվել էր նաև 3 ադրբեջանցի:



