Armlur.am-ը գրում է․
Armlur.am-ի տեղեկություններով, երեկ` ժամը 13-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Անհասկանալի պայմաններում մահացել է նույն գյուղի հովիվներից մեկը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` հովիվն ազգությամբ եզդի է, և մահից առաջ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
Armlur.am-ին հայտնի է դարձել նաև, որ գյուղացուն դեռևս անհայտ մարդիկ Ռազմական ոստիկանության շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Վարդենիսի զինհոսպիտալ` կարծելով, որ հնարավոր կլինի փրկել նրա կյանքը: Զինհոսպիտալում, սակայն, պարզվել է, որ եզդի հովիվն արդեն մահացած է: Այս դեպքն առեղծվածային է այն պատճառով, որ հայտնի չէ` ինչն է տղամարդու մահվան պատճառը, և արդյոք անհնա՞ր է եղել նրա կյանքը փրկել: Պարզվում է` մահացածը Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտեմ Երանոսյանի հովիվն է: Գյուղում այս պահին իրար հակասող լուրեր են շրջանառվում. մարդկանց մի մասը վստահ է, թե հովիվը նախորդ գիշեր քնել է, առավոտյան չի արթնացել: Մարդկանց խոսքով` նա սրտի կաթված է ստացել:
Իսկ մի մասն էլ տարօրինակ է համարում հովիվի մահվան հանգամանքները. նրանք կարծում են, որ այստեղ իրականում ուրիշ բան կա թաքնված: Armlur.am-ին չհաջողվեց կապ հաստատել Վերին Շորժայի գյուղապետի հետ: Մեզ տեղեկություններ հասան, որ այսօր նրա որդու` Վարդենիսի անձնագրային ծառայության ղեկավար` Գարիկ Երանոսյանի հարսանիքն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



