Araratnews.am-ը գրում է․
Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի շուրջ եվրոպական պատկերացումը չի համապատասխանում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների տեսակետին: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ մեր աղբյուրների հնչեցրած հայտարարությունները չեն համապատասխանում այն հայտարարությունների հետ, որոնք արվում են ՆԱՏՕ-ի և ամերիկյան իշխանությունների կողմից», – նշել է ԳԴՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ այսօր գերմանական Spiegel ամսագիրը կարծիք էր հայտնել, որ «ամերիկացիները ցանկանում են խոչընդոտել Մերկելի գլխավորած միջնորդական առաքելությանը»:
«Մենք որևէ կերպ հետաքրքրված չենք, որ այս չհասկացվածությունը խորանա, հակառակը՝ ես մտադիր եմ 2 ժամ անց Փարիզում հանդիպել իմ ամերիկացի գործընկեր Քերիի հետ՝ նպատակ ունենալով կանխել տարաձայնությունների առաջացումը», – հայտարարել է Շտայնմայերը, ով այժմ գտնվում է Ռիգայում: