
Երկաթի դարի մի կելտ արքայազնի մարմինն ու նրա հետ թաղված առարկաները վերջերս արտաշիրմվել են Ֆրանսիայի Լավո քաղաքի ծայրամասերից մեկում։ Հավանաբար դրանք հունական կամ էտրուսկական արտեֆակտներ են։ Այս ամենը մ.թ.ա. 5-րդ դարից է հասել մինչև մեր օրերը։ Արքայազնը թաղված էր իր մարտակառքով մի հսկայական թմբի կենտրոնում իր մարտակառքի հետ միասին։ Հնագիտության ազգային հետազոտական ինստիտուտի «Inrap» թիմը պեղումներ էր անցկացնում այս վայրում՝ անցյալ տարվա հոկտեմբերից սկսած։

2,500 տարվա վաղեմության այս մահաթմբի կենտրոնական հատվածում գտնվող թաղման խուցը 14 քառակուսի մետր է զբաղեցնում։ Մարտակառքը դեռևս չի բացվել հնագետների կողմից։ Պեղումների մեծագույն հայտնագործությունը մեծ բրոնզաձույլ պղինձ էր, որն օգտագործվում էր գինի պահելու համար։ Պղնձի վրա հունական դիցաբանության Աքելոս աստվածն է պատկերված։ Հայտնաբերվել է նաև մի արծաթե ծակոտկեն գդալ, որը հավանաբար օգտագործվել է գինին զտելու համար։ Դամբարանում կար նաև գինու դրվագազարդ կարաս։ Կառքի նախշերը պատկերում են Դիոնիսիուս աստծուն։ Արքայազնի հետ թաղված է եղել նաև մի երկաթե անիվ։ Գտածոներից մեկը պատրաստվել է Իտալիայում։ Գիտնական Գարսիան ասել է, որ գտածոները հուշում են, թե ինչպիսի փոխանակություններ են տեղի ունեցել Միջերկրական ծովի բնակչության և կելտերի միջև։ «Inrap»-ի հնագետները նշել են, որ այն մինչ օրս հայտնաբերված ամենաընդարձակ թաղման խցերից է։ Միջերկրական ծովի առևտրականները, ովքեր ստրուկներ, մետաղներ և այլ բարիքներ էին որոնում, առևտրական ուղիներ էին որոնում կելտերի հետ։ Կելտերը հունական ու էտրուսկական արժեքավոր առարկաներ էին ձեռք բերում առևտրական համագործակցության արդյունքում։ Նմանատիպ բազում գտածոներ հայտնաբերվել են նաև Գերմանիայի տարբեր քաղաքներում։ Հետազոտական թիմի անդամներն ասում են, որ պեղումներն ավարտին կհասցվեն այս ամսվա վերջին։
![]() |
![]() |

![]() |
![]() |










