Tert.am-ը գրում է․

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունենալու:

Մարտի 25-28-ին Սորբոնի համալսարանում տեղի է ունենալու քննարկում՝ «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը» խորագրով:

Միջազգային միջոցառմանը բացման խոսքով հանդես է գալու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Deutsche Welle-ի աղբյուրները նշում են, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում Եվրոպայում պլանավորված միջոցառումներից մեկը՝ գուցեև ամենակարևորը, տեղի է ունենալու այս ամիս՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

Միջոցառմանը մասնակցելու են գիտնականներ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Հունաստանից, Հոլանդիայից, Իսրայելից ու Թուրքիայից:

Միջոցառման շրջանակում Փարիզում Հոլոքոստի հիշատակի կենտրոնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցահանդես է բացվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել