Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 138-րդ կմ հատվածում՝ Փոքրաշեն գյուղի վարչական տարածքում՝ ձորում, ավտոմեքենա կա, որի հետնամասում մահացած տղա կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Ախուրյանի ոստիկանապետ Գևորգ Թադևոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ Շիրակի մարզի Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Մարտին Մկոյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում է ոստիկանութան Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետը, իսկ քննչական աշխատանքները տեղում ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Միքայելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկաններն ու քննիչները ձորում հայտնաբերել են Nissan Teana մակնիշի 15 QV 015 համարանիշի ավտոմեքենան, և քիչ առաջ փրկարարներն ավտոմեքենայի հետնամասից դուրս բերեցին երիտասարդի դին: Մահացածը վարորդն է, թե ուղևորը, այս պահին իրավապահները չգիտեն և այդ ուղղությամբ կատարվում են օպերատիվ-քննչական համատեղ գործողություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել