Life.panorama.am-ը գրում է․

Հեռուստադիտողը նրան ճանաչում ու սիրում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության մի շարք սերիալներից. ինչո՞վ է այսօր զբաղվում Ալեքսանդր Բաբասյանը, ինչո՞վ էր պայմանավորված Հայաստանից հեռանալը և արդյոք կվերադառնա՞ իր էկրանային գործունեությանը, Life.Panorama.am-ը փորձեց ճշտել հենց նրանից:
-Արդեն որքա՞ն ժամանակ է, որ ապրում եք Ռուսաստանի Դաշնությունում: Ընդմի՞շտ եքհեռացել:
-Մոտ մեկ տարի է, ապրում եմ այստեղ: Երեխայիս ծնվելու փաստն առաջ եկավ, որ տեղափոխվեցի: Թեև, արդեն այստեղ ինձ համար զբաղմունք գտել եմ ու դժգոհ չեմ, բայց, հավանաբար, մշտական բնակություն չեմ հաստատի: Պետք է վերադառնանք Երևան:
-Իսկ ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Զբաղվում եմ ռեստորանային բիզնեսով, բար-ռեստորան ունեմ:

-Կարծեք թե բիզնես գործունեությունը ձեզ մոռացնե՞լ է տալիս էկրանների, կինոկարիերայի մասին:
-Չնայած այն, որ բիզնեսը շատ կարևոր և անհրաժեշտ է, բայց ասեմ, որ ո՛չ, չեմ մոռացել: Ինձ համար շատ հարազատ է այդ ամենը: Վերադառնալուն պես պետք է նորից նկարահանվեմ: Ի դեպ, նշեմ, որ այս ընթացքում առաջարկներ եմ ստացել տարբեր ֆիլմերից: Նաև ռուս ռեժիսոր Ռոման Ժիգալովի ֆիլմում նկարահանվելու առաջարկ եմ ունեցել: Բայց, զբաղվածությանս պատճառով, մերժել եմ:
-Ալեքսանդր, Ձեր կինը ընտանիքի միա՞կ զավակն է, հնարավո՞ր է, որ հայրը չի ցանկանում, որ դուստրը հեռու լինի և դրանով է պայմանավորված ձեր այդտեղ գտնվելը:
-Նախ՝ միակ զավակը չէ: Նաև, չնայած իմ ունեցած մեծ հարգանքին, բայց իմ ընտանիքի հետ կապված բոլոր որոշումները միայն ես եմ կայացնում: Ես իմ տեսակով միապետ եմ:
-Հետաքրքիր է, կյանքը շա՞տ է տարբեր Հայաստանում և Մոսկվայում:
-Լրիվ հակապատկերներ են, անգամ 0,1 տոկոսի նմանություն չկա: Այստեղ նույնիսկ հայերն են ուրիշ… Մի խոսքով ասեմ, ով չգիտի, թող իմանա՝ ապրելու տեղ չի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



