Slaq.am-ը գրում է․
Մոսկվայի Ճարտարապետական թանգարանում բացվել է «Վենետիկի բարիքները՝ Սերգեյ Փարաջանովին» խորագրով ցուցահանդես: Հանրահայտ ռեժիսորը հաճախ էր ասում, որ այդ քաղաքը էսթետիկորեն մոտ է իրեն: 1977 թվականին Փարաջանովի ֆիլմերը ցուցադրվել են Վենետիկյան բիենալեում,-փոխանցում է tvkultura.ru-ն: Ցուցահանդեսի հեղինակ Տատյանա Դանիելյանցը առաջին անգամ ներկայացրել է այդ նախագիծը Երևանում` անցյալ տարվա սեպտեմբերին ժամանակակից արվեստի թանգարանում: Մոսկվայում այն ներկայացվել է առանց որևէ փոփոխություnների «երեքը մեկում» ձևաչափով՝ երկու ցուցահանդես և մեկ ֆիլմ: Զբոսնելով Վենետիկում և խորհելով Փարաջանովի ճակատագրի մասին, Տատյանա Դանիելյանցը ընդհանուր բաներ է հայտնաբերել երկու երկրների միջև: «Վենետիկի մշակույթը տեսանելի է: Նույն բանը կարելի է ասել և Հայաստանի մասին»,-ասում է Տ.Դանիելյանցը: