Իսլամաբադի աղյուսների գործարանում պակիստանցի կինն աղյուսներ է դասավորում։

Ռիո դե Ժանեյրոյի Վիրադուրո սամբայի դպրոցի պարուհին ներկայացման ժամանակ։

Նեպալցի կանայք պատսպարվում են անձրևանոցների տակ Չիտվանի բրնձի դաշտում աշխատելիս։

Հյուսիսկորեացի կինն աշխատում է Փհենյանի Կիմ Ջոնգ Սուկ տեքստիլի գործարանում։

Աֆղան կին բռնցքամարտիկները մարզվում են Քաբուլի բռնցքամարտի ստադիոնում։

Հնդիկ կին բանվորն աշխատում է Ալլահաբադի աղյուսների գործարանում։

Լա Ռինկոնադայում Պալակերասի ոսկու հանքի աշխատակցուհիները հանքում՝ աշխատանքի ժամանակ։

Իսրայելի Ում Ալ-Հիրան գյուղում Ալ-Քիյան ցեղի բեդվին կինը գյուղական աշխատանքի ժամանակ։

Բութանում բրդյա գործվածքների արտադրամասում աշխատող կինը։

Գերմանիայի Պրետչեն բնակավայրում ցիկորիների ֆերմայի աշխատակցուհին։

Բեթի տեխնոլոգիական քոլեջի սննդային տեխնոլոգիայի բաժնի ուսանողուհիներն աշխատում են թթվային հիմքի ծավալային հետազոտության վրա։

Գերմանիայի Աֆալտերբախ բնակավայրում «Mercedes-AMG» շարժիչների գործարանի կին ճարտարագետն աշխատում է М157 5.5 լիտր V8 տուրբո շարժիչի վրա։

Թաիլանդի Չեյնինգ Ռեյում կինը թեյի տերևներ է հավաքում Սուիրունի թեյի ֆերմայում։

Նյու Յորքում արվեստագետ իլյուստրատոր Տարա Մքֆերսոնն իր աշխատանքային ստուդիայում։

Հավանայում կուբացի կինն աշխատում է Ուփմանի սիգարի գործարանում։

Չինաստանի Պիանոնինգ շրջանում էլեկտրական զոդող Լիու Շուջիա անունով 90-ամյա կինը։

Ինդոնեզիայի Կենտրոնական Ջավա շրջանի Սոլո քաղաքում կանայք հալված մոմով նախշեր են նկարում բամբակյա կտորների վրա։

Հնդկաստանի Կերալա շրջանի Կոչին բնակավայրում կանայք աշխատում են գետնախնձորի վերամշակման և համեմունքների գործարանում։

Գազայի փախստականների Նուսեիրաթ ճամբարում պաղեստինցի կինն աշխատում է իր փոքրիկ ատաղձագործարանում։
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության Բանգուի բնակավայրում երիտասարդ աֆրիկացի կինը դաշտում ջրում է մշակաբույսերը։

Թբիլիսիում գինու գործարանի կին աշխատակիցը։

Հնդկաստանի Մեդհյա Պրադեշ շրջանում բերքահավաքի ժամանակ աշխատող կանայք։

Մեքսիկայի Սան Պաբլո Հուիստեփեք բնակավայրում Կրիստինա Իսիդրո Սալազարը և Ֆելսիտաս Կոնտրերաս Սանտիագոն վերանորոգում են մեքենան՝ կառուցապատման հրապարակ փայտ տեղափոխելու համար։

Հնդիկ կին աշխատակիցը Գուջարատի աղի հարթավայրում։

Բուլղարիայի հարավային Ռոդոպ լեռների Կոստանդովո փոքրիկ գյուղում գորգագործ կինը։

Իսպանիայի Նավարա շրջանի Աոիզ գյուղի Գամեսա գործարանում կինն աշխատում է քամու տուրբինների վրա։

Աֆղանստանի առաջին կին տաքսիստը՝ Սարա Բահային, աշխատում է այն կանանց համար, ում թույլատրված չէ օգտվել տաքսիներից՝ առանց իրենց տղամարդ հարազատների ուղեկցության։




