Yerkir.am-ը գրում է․
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ համամիտ չէ այն կարծիքին, թե Նաիրա Զոհրաբյանի գործոնով է պայմանավորված աննախադեպ արտահոսքը ԲՀԿ-ից: «Ինձ թվում է՝ ԲՀԿ-ն այսօր էլ շատ եռանդուն, ունակ և գործունյա մի թիմ է, որն իսկապես կարող է շատ բան փոխել: Այդ գործով կարող են նաև նրանք զբաղվել, ովքեր մնացել են ԲՀԿ-ում: Իսկ Զոհրաբյան Նաիրայի մասին պետք է ասեմ՝ մեկ անգամ չէ, որ նա իր` քաղաքական լիդերի ունակությունները ցույց է տվել թե՛ Հայաստանում և թե՛ միջազգային տարբեր հարթակներում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով. «Վստահ եմ ՝ այսուհետև էլ ավելին է անելու նա: Իսկ անձամբ ես հաճույքով պատրաստ եմ աշխատել այն թիմի հետ, որի հետ ընդհանուր մոտեցումների շրջանակ կարող ենք գտնել և այդ հարցերի շուրջ էլ համագործակցել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



