Araratnews.am-ը գրում է․
Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը մեծացել է: Շատերն այս լարվածությունը կապում են Ցեղասպանության 100-ամյակի հետ, որոշներն էլ կարծում են, որ հայկական կողմը ադեկվատ հակահարված չի տալիս: Սահմանային լարվածության և հայկական կողմի պատասխանի վերաբերյալ իր գնահատականը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ազատամարտիկ ,«Շուշի 92» ազատամարտիկների և վետերանների միության նախագահ Իշխան Սարգսյանը:
«Ես չեմ կարծում, որ հայկական կողմը սխալ է թույլ տալիս իր գործողություններում: Մենք շատ լավ դիմակայում ենք հակառակորդին: Փառք Աստծո, մեր հետնորդները քաջ են ու անվախ: Ես հպարտանում եմ նրանցով: Ինչ վերաբերում է լարվածությանը, ապա դա միշտ է եղել, որովհետև հակառակորդը միշտ էլ աչքի է ընկել լկտիությամբ և խարդախությամբ: Հակառակորդին չի հետաքրքրում, թե քանի զոհ կունենա: Նա անգամ իր զինվորներին չի խղճում, փոխարենը, լարված պահելով սահմանը, փորձում է ցույց տալ, որ ինչ-որ բանի է ընդունակ»,-նկատեց մեր զրուցակիցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




