Discovery: The bodies were found near the peak of Mexico highest mountain Pico de Orizaba

Երկուշաբթի օրը լեռնագնացները Օրիսաբայի գագաթից ձյան միջից դուրս ցցված գանգ նկատեցին։ Մեքսիկայի որոնողական խմբերից մեկն ուղարկվեց այդ տարածք։ Նրանց հաջողվեց գտնել ոչ միայն լեռնագնացների նկատած գանգը, այլև մեկ այլ մումիա։ Չալչիկոմուլա դե Սեսմայի քաղաքապետ Խուան Նավառոն ասել է, որ հայտնաբերված երկու դիակներն էլ սառցակալած են եղել ու մումիա են դարձել ժամանակի ընթացքում։ Պատկան մարմինները ենթադրում են, որ դիակները պատկանում են 55 տարի առաջ սարում կորած մեքսիկացիներին։ Նավառան ասել է, որ հագուստի կտորները, որը կրում էին հանգուցյալները, կարող են օգնել նրանց ինքնությունը պարզելու գործում։ Այնուամենայնիվ, դիակների ինքնությունը ճշգրտորեն պարզելու համար հարկավոր է նախ իջեցնել նրանց լեռնային գոտուց։ Փրկարարական խմբի ջանքերը մինչ օրս ձախողվել են վատ եղանակի պատճառով։ Խիտ մառախուղի պատճառով փրկարարական խմբի լեռնագնացներից միայն երկուսին է հաջողվել հասնել այն բարձրադիր գոտուն, որտեղ մումիաներն էին։ Ամենայն հավանականությամբ, այսօր ուղղաթիռ կուղարկվի մումիաներին ձյան միջից հանելու համար։ Այնուհետև դիակները կտարվեն Պուեբլա քաղաքի դատախազություն և ԴՆԹ հետազոտության կենթարկվեն։ 

Tragic: It is thought they may be two Mexicans killed in an avalanche 55 years ago

The original skull had been seen just 1,000 feet from the peak of the 5,610-metre Pico de Orizaba on Monday

The second body was just 500ft away, and was also frozen and mummified, near the mountain in central Puebla state

The bodies will then be taken to the Puebla state prosecutors office to undergo DNA identification tests

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել