Life.panorama.am-ը գրում է․
Հայտնի երգչուհի Տատյանա Բուլանովան մանրամասնություններ է պատմել ամուսնու` ֆուտբոլիստ Վլադիսլավ Ռադիմովի և իր հարաբերությունների մասին:
«Վլադի հետ մեր հարաբերություններում ամեն ինչ նորմալ է, բնականաբար, ինչպես ցանկացած այլ ընտանիքում, մեզ մոտ նույնպես վեճեր և կոնֆլիկտներ են լինում, սակայն բանը երբեք ապահարզանին չի հասել, իսկ մնացած ամեն ինչ ուղղակի բամբասանքներ են, որոնցից ազատվել հնարավոր չէ»,- նշել է երգչուհին:
Բուլանովան նաև նշել է, որ երբ իրենք նոր էին հանդիպում և ամեն ինչ գաղտնի էին պահում, դեղին մամուլը լուրեր էր տարածում, թե դա ընդամենը PR քայլ է, և իրականում Բուլանովան պատրաստվում է վերադառնալ նախկին ամուսնու մոտ: Սակայն, ըստ երգչուհու, շուտով բոլորն էլ համոզվեցին, որ դա այդպես չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ