Tert.am-ը գրում է․

Դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը այսօր լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ եթե կինն ուզում է երիտասարդ երևալ և պահպանել կազմվածքը, պետք է հետևի իր սննդակարգին: Ըստ նրա՝ այն ինչ այսօր պատրաստում են հայ կանայք, թեև շատ համեղ է, բայց միշտ չէ, որ օգտակար է:

«Հիպոկրատն ասել է՝ ուտելիքը պետք է լինի դեղորայք, իսկ դեղորայքը ուտելիք: Մեր մարմինը, մաշկը, մազերը, եղունգները կառուցվում են նրանից, թե ինչ ենք մենք ուտում: Եթե առողջ սնունդ են ուտում են, ուրեմն դրանք էլ առողջ կլինեն, իսկ գեղեցիկ է միայն առողջ կինը»,- ասաց նա:

Սննդաբանն ընդգծեց, որ ինչպես կնոջ, այնպես էլ ցանկացած մարդու ամենօրյա սննդակարգում պետք է պարտադիր տեղ գտնեն միրգն և բանջարեղենը, ընդեղենը, ծովամթերքը, լավ որակի և ճիշտ պատրաստված մսամթերքը:

«Պետք է հրաժարվել բարձր կալորիականություն ունեցող մթերքից: Հաճախ նույնիսկ կարևոր չէ՝ ինչ մթերք ես օգտագործում, որքան կարևոր է, թե ինչպես է պատրաստված»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել