Խիստ ցավալի է, եթե պետական մարմինների կողմից ամերիկացի գրող Արմեն Մելիքյանի նկատմամբ իսկապես հետապնդումեր են իրականացվում: Ցավալի է նաև, որ խոսքի ազատության երկրում դաստիարակված գրողը հասու չէ հասկանալու, որ ԽՍՀՄ-ում տևական ժամանակ բանտարկված մարդկային մտքի ազատությունը պիտի ծներ մի հասարակություն, որտեղ մի կողմից շարունակվում է ազատ մտքի նկատմամբ տագնապը և դատապարտումը, մյուս կողմից՝ չեն ձևավորվել հետապնդումերի ենթարկվողերի նկատմամբ հանրային պաշտպանության մեխանիզմները, նույնիսկ՝ դրա գիտակցությունը: Պարոն Մելիքյանը հավանաբար պետք է տեղյակ լինի, որ Հայաստաում շարունակում են պաշտոնավարել Կոմկուսի գաղափարախոսությամբ և պրակտիկայով ձևավորված վարչարարները, իսկ ԱԱԾ-ն դեռևս հանրության հետ հարաբերվում է ԽՍՀՄ մեթոդներով: Դրա պատճառները բազմաթիվ են, սուբյեկտիվ և օբյեկտիվ, այդ թվում՝ պատերազմը, ՀՀ սահմանների 80% փակ լիելու հանգամանքը և տնտեսական փաստացի մեկուսացումը տարածաշրջանի տնտեսական զարգացումներից, ինչը ՀՀ բնակչության քանակական մեծամասնության համար երկրոդական, երբեմն՝ երրորդական է դարձրել ոչ վաղ անցյալի վերաբերյալ քննադատական մտքի զարգացումը, անձերի և գործողությունների լյուստրացիան և հանրության միտքը սևեռել է այդ նույն ոչ վաղ անցյալի կաշկանդումից ազատված և պարոն Մելիքյանի կողմից ցավալիորեն «ֆարս» որակված «ցեղասպանության ողբի» վրա: Հայերին «բարոյական գաճաճներ», հայ գրողերին՝ «խոզեր ու պոռնիկներ» որակելով՝ պարոնը պարզապես ինքն իրեն ազատում է հայերի ու Հայաստանի բնակչության պրոբլեմները հասկանալու դժվար ջանքերից, ինչն իրականում գրողի պարտականությունն է, և ընտրում իր նման չմտածող մարդկանց կամ հասարակությունը պիտակավորելու մեղմ ասած ոչ բարոյական վարքը՝ դրանով ինքնին հաստատելով իր հարազատությունը հայաստանյան ԱԱԾ-ի մեթոդերին: Իսկապես, ինչո՞վ է տարբերվում պարոն Մելիքյանը ԱԱԾ-ից, երբ որևէ հանրության՝ իր քիմքին չհամապատասխանող պատկերացումները վերլուծելու փոխարեն՝ մեղադրում է հանրությանը և կրթված մարդկանց անվայել բառերով պիտակավորում նրան: Բոլորովին այլ հասարակությունում և այլ արժեքներով դաստիարակված մարդը սեփական ձեռքբերում է ընկալում անկախ մտքի ու խոսքի ազատության իր պատկերացումը՝ «սեփական փորձ» ու «կարողություն» համարելով դրանք և արբած այդ արժեքերի տիրույթում ստացած պարգևներով ու գնահատականներով՝ սեփական անձի հանիրավի վիրավորվածի ու չհասկացվածի կեցվածքով փորձում է բարոյապես պատժել այդ հանրությունը: Պետք է ենթադրել, որ վարչական լծակների տիրապետելու դեպքում սույն պարոնը բարոյականի փոխարեն պատժի այլ միջոցեր կկիրառեր:
Անկասկած, «հայկական ծագումն» ազդել է պարոն Մելիքյանի մարդկային ինքնության վրա: Հնարավոր է, որ ազդեցությունը որոշ կապանքներ է դրել պարոն Մելիքյանի ցանկությունների, այդ թվում՝ մարդկային ինքնարտահատման կերպի վրա: Հնարավոր է, որ պարոն Մելիքյանի կողմից հայտարարված էթնիկական ինքնությունից հրաժարումը նրան կազատի այդ կապանքներից: Հնարավոր է նաև, որ պարոն Մելիքյանը ներքուստ ինքն իրեն վաղուց է ազատել էթնիկական ինքնությունից: Սակայն էթնիկական ինքնությունից հրաժարման բարձրաձայնումը, հայտարարությունը, եթե այն մարդու ազատ կամքով է, ոչ թե որևէ վարչական կամ ֆիզիկական բռնության հետևանք, հայտ է: Էթնիկական ինքնությունից հրաժարումը մարդու անկապտելի իրավունքը լինելով, դրա բարձրաձայումը վկայում է այդ ինքնությունից բխած մարդկային ինքնության կապանքերից ազատվելու մտադրությունը կամ ցանկությունը: Իրականում «հայությունից հրաժարումը» պարոն Մելիքյանին չի ազատում հայության բերումով ձևավորված նրա աշախարհայացքից: Լավագույն դեպքում՝ դա նրան ազատում է հայության նկատմամբ պատասխաատվությունից, որի ձևերն ու սահմանը մարդն ինքն է որոշել իր համար, բայց ենթագիտակցորեն, թե գիտակցաբար ուզում է դրան մասնակից դարձնել այլոց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/460231920795756?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել