1983131in.am-ը գրում է․

Թուրինի «Յւովենտուս»-ի և Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոսել է իր ծրագրերի մասին: Նա նշել է, որ ցանկանում է Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալ, այնուհետև մասնակցել Ամերիկայի գավաթի խաղարկությանն ու հաղթանակ տանել:

«Հիանալի կլինի նվաճել Ամերիկայի գավաթը, սակայն դրանից առաջ պետք է Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալ:

Արդեն երկար ժամանակ է միասին ենք խաղում: Մեր թիմում ամուր կապ կա ֆուտբոլիստների միջև: Եթե մենք միասին ենք, կարող ենք դիմակայել ցանկացած մրցակցի»,- Gazzetta dello Sport-ը մեջբերում է Վիդալի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել