Ոմն Արմեն Մելիքյան, որն իրեն գրող է հռչակել, իրեն թույլ է տվել հայհոյել մի ողջ ազգի ու Ցեղասպանության զոհերին: Այդ կներեք, կներեք, ուրիշ բառ չեմ կարողանում գտնել, անբարոյականի զավակի ազգանունը յան-ով է վերջանում, ու ինքը կարողանում է հայատառ գրել, բայց հավաստիացնում եմ ձեզ՝ նա հայ լինել չի կարող, ու առհասարակ հայ ժողովրդին մոտ կանգնած բարեկամ ազգի ներկայացուցիչ էլ չի կարող լինել: Դրա նմաններն իրենց փողը հենց սենց կեղտոտ ձևով են աշխատում: Ամեն տառիս տակ մի հայհոյանք կա՝ ուղղված դրան:
ԲՀԿ-ում լիակատար քաոս է: Կոպիտ ասած՝ շունը տիրոջը չի ճանաչում: ԲՀԿ զնաչոկներն աչքիս ձուլելու են ու դրանցից ՀՀԿ զնաչոկներ պատրաստեն: ԲՀԿ-ն խորը ճգնաժամի մեջ է ու, ամենայն հավանականությամբ, կոմայից դուրս չգալով էլ կմահանա: Նաիրա Զոհրաբյանն այն կերպարը չէ, ու այն ուժը չունի իմ կարծիքով, որ կարողանա կոմայից հանել ԲՀԿ-ին: Արտահոսքը ԲՀԿ-ից դեռ շարունակվելու է ու երկար ժամանակ չի դադարելու:
Ադրբեջանական կողմը սադրիչ գործողությունների արդյունքում 7 զոհ է տվել: Մեր առաջնագծի տղեքը հուժկու հարված են հասցրել սադրիչներին, որի արդյունքում նրանք, բացի մարդկային կորուստներից, զինտեխնիկայի կորուստ էլ են ունեցել: Սա վերջին շրջանի հայերի կողմից տարված ամենափայլուն հաղթանակն է: Ազերական կողմը պետք է դասեր քաղի ու չընկնի մեծ եղբոր՝ Թուրքիայի ջրերը։ Այդ ջրերը կործանման կտանեն այդ քոչվորներին:
Չեք պատկերացնի, բայց ասում են՝ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալն է վերջանալու: «Սանտա Բարբարայի» ստեղծագործական խումբն իր խորին շնորհակալությունն է հայտնում այս որոշումը կայացնողներին: Ի վերջո, «Սանտա Բարբարան» չգերազանցվեց ու դեռ շարունակելու է մնալ ամենաերկար հեռուստասերիալը, սակայն հայկական կողմը բոլոր շանսերն ունի այդ ռեկորդը թարմացնելու համար: Ի վերջո, ում ով է ժամանակին որդի պարգևել, պարզ կդառնա առաջիկայում:
Ալեգրովայի համերգը չկայացավ, ու բոլորս սկսեցինք այդ թեմայով խառնվել իրար: Ասում են՝ մարդը վատ է եղել ու համերգից առաջ հոսպիտալացվել է: Հիմա պետք չի միանգամից մեղադրել կազմակերպիչներին: Այ, որ հաջորդ նախատեսված օրն էլ չկայանա, այդ ժամանակ կարելի է և գումարը պահանջել հետ և նույնիսկ պատասխանատվության ենթարկել:



