Մայրիկս վատառողջ է, բայց նրան չեն հոսպիտալացրել. Ալեգրովայի դուստրը՝ երկրպագուներինPanorama.am-ը գրում է․

Իրինա Ալեգրովան իսկապես հիվանդացել է, բայց հիվանդանոց նրան չեն տեղափոխել: Այդ մասին հայտարարել է 63-ամյա երգչուհու դուստրը` Լալա Ալեգրովան` հերքելով որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե երգչուհին առողջական խնդիրների պատճառով հոսպիտալացվել է, տեղեկացնում է super.ru-ն:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մարտի 6-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծրագրված Իրինա Ալեգրովայի համերգը չէր կայացել` նրա հիվանդության պատճառով: Երգչուհին հայտարարություն էր տարածել՝ ներողություն խնդրելով հանդիսատեսից:

«Մայրիկս բարձր ջերմություն ունի և հիվանդ է, բայց հոսպիտալացնելու կարիք չկար: Կարող եք չանհանգստանալ»,- հանգստացրել է դուստրը Աալեգրովայի երկրպագուներին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել