Life.panorama.am-ը գրում է․

Մայրաքաղաքի մշակութային անցուդարձն՝ այսօր
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում  տեղի կունենա միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր բարիտոն Սար Սարգսյանի մենահամերգը: Կոնցերտմայստեր՝ Անահիտ Դավթյան: Ծրագրում՝ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները:Համերգը նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մուտքը՝ ազատ է:
Սկիզբը՝ 19:00-ին: 
 
Խամաճիկների պետական թատրոնում տեղի է ունենալու «Իսկական ընկերը», Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ «Փոքրիկ Իդայի ծաղիկները», «Դում-Դում իմաստունը և անգետները», Պետական կամերային երաժշտական թատրոնում՝ «Երեք խոզուկների նոր արկածները», Համազգային պետական թատրոնում՝ «Ախ, կանայք, կանայք», Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ «Կարինե», Երևանի պետական կամերային թատրոնում՝ «Կառավարական համերգ»,  Հ. Ղափլանյանի անվ. Երևանի դրամատիկական թատրոնում՝ «Չաո», «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում՝ «Երևան- Բարսելոնա»  ներկայացումները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել