Մեր հանրապետությունում գործող հանքարդյունաբերական ընկերությունները 2012 թվականի հունվարին գրանցել են հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալի անկում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տեղեկություններով` հաշվետու այս մեկ ամսում Հայաստանից հանքահումքային արտադրանքի արտահանման համախառն ծավալը կազմել է 22.4 մլն դոլար: Այս ցուցանիշը 2011 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 7.7%-ով: Նշենք, որ 2011 թվականի հունվարին Հայաստանից արտահանվել էր 24.3 մլն դոլար ընդհանուր արժողությամբ հանքահումքային արտադրանք:
Ներկայացված տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում Հայաստան հանքահումքային արտադրանքի ներմուծման ծավալներն աճել են շուրջ 18.7%-ով և կազմել 77.0 մլն դոլար:
Այսպիսով, ընթացիկ տարվա հունվար ամսվա կտրվածքով Հայաստան հանքահումքային արտադրանքի ներմուծման ծավալներն ավելի քան 3 անգամ գերազանցել են մեր երկրից հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալները:
Հայաստանի տնտեսության զարկերակը համարվող հանքաարդյունաբերության ռեգրեսը մեծ վնաս կլինի հայրենական տնտեսության համար: Չնայած այն բնապահպանների լուրջ ճնշումների այնուամենայնիվ կարծում եմ, որ Հայաստանը առանց հանքահումքային արդյունաբերության չի կարող գոյատևել:
Նյութի աղբյուր՝ http://news.igreg.ru/2012/03/blog-post_03.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել