Մոլորակի ամենաթանկարժեք ուտեստի` «Սպիտակ ոսկի» կոչվող ձկնկիթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն պատրաստված է հազվագյուտ հանդիպող ալբինոս բելուգա տեսակի ձկան ձկնկիթից, որին ավելացվում է 22 կարատանոց ոսկու փոշի։ Դրա կիլոգրամն արժե 300 հազար դոլար (40 հազար` մեկ գդալը) և հասանելի է միայն անասելի հարուստ մարդկանց։


Strottarga Bianco անվամբ հայտնի փոշիանման ձկնկիթը 51–ամյա ավստրիացի ձկնորս Վալտեր Գրուելի և նրա որդու` 25–ամյա Պատրիկի հայտնագործությունն է։ Որպեսզի 1 կգ փոշիանման Strottarga Bianco ստանան, նրանց անհրաժեշտ է 5 կգ նորմալ ձկնկիթ, որը հետո չորացման է ենթարկվում։

Вальтер Груэль

Վալտերի հավաստմամբ` ուտեստի պատրաստման և դրա գնի վրա մեծ ազդեցություն ունի նաև ձկան տարիքը։ Թառափանման ձկներն ի վիճակի են ապրել մինչև 100 տարի, բայց բելուգայի պարագայում ի ծնե արատի պատճառով նրանք այդքան չեն գոյատևում, և որքան տարիքով է ձուկը, այնքան համեղ է դրա ձկնկիթը։ Ձկնորս–խոհարարի խոսքերով` Ավստրիայում արտադրված ձկնկիթն աշխարհում ամենալավն է, քանի որ ի սկզբանե դրա արտադրության համար օգտագործվում է ավստրիական սարերի մաքուր ջուրը։

–Դա այն պատճառներից մեկն է, թե ինչու է այդքան համեղ։ Ինչպես նաև կարևոր է չորացման գործընթացը, որի արդյունքում ձկնկիթը կորցնում է իր քաշի մոտավորապես 80%–ը։ Դրանից հետո այն լավ աղում են և ավելացնում 22 կարատանոց ոսկու փոշի, որի փոքր քանակությունը մարդու իմունիտետի վրա օգտակար ազդեցություն է ունենում։ Այն ոսկեգույն–դեղին զանգվածը, որը մենք արտադրում ենք, հեշտությամբ կարելի է մածուկ դարձնել և խառնել ռիզոտտոյի հետ կամ ուղղակի լցնել կարագով տապակած հացի վրա։ Ձկնկիթը թարմ ձկան վառ արտահայտված համ ունի,– պարզաբանում է որդին` Պատրիկը։

Այն ոչ բոլորն են ի զորու ձեռք բերել։ Եվ, որպեսզի առանձին հաճախորդներին, ձկնկիթի սկզբնական համտեսման հնարավորություն տան, այն վաճառում են իջեցված գնով` 112 հազար դոլարով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել