Վերադառնում էին մի անգամ մի տարեց և երիտասարդ վանականներ իրենց օթևան: Նրանց ճանապարհը հատում էր մի գետ, որը անձրևներից հետո խիստ վարարել էր: Գետի ափին կանգնած էր մի կին, ում նույնպես պետք էր դիմացի ափը հասնել, սակայն նա չեր կարող դա անել առանց որևե մեկի օգնության: Վանականների տված երդումը խստորեն արգելում էր նրանց դիպչել կնոջը: Երիտասարդ վանականը նկատելով կնոջը, ցուցադրական մեջքով շրջվեց, իսկ տարեց մոտեցավ նրան, ձեռքերի վրա վերցրեց և անց կացրեց գետը: Ամբողջ մնացած ճանապարհը նրանք անցան լուռ, սակայն օթևանին մոտենալով, երիտասարդ վանականը չկարողացավ իրեն զսպել՝
- Ինչպե՞ս Դու կարողացար դիպչել կնոջը: Ախր Դու երդում էիր տվել:
Ինչին տարեցը պատասխանեց՝
Ես օգնեցի նրան գետն անցնել և թողեցի նրան գետի ափին, իսկ Դու մինչ այժմ նրան բերում ես Քեզ հետ:
Ռենե Մագրիտտ «Մարդու որդին» 1964