Ջավախքի հայկական դպրոցների ուսուցիչները բողոքում են, որ տևական ժամանակ է՝ Հայաստանից հայկական դասագրքեր չեն ստացել: Պարզվում է, որ ոչ թե համապատասխան գումար չի հատկացվել, կամ դասագրքեր ձեռք չեն բերվել, այլ 10500 հայերեն դասագրքեր ՀՀ Սփյուռքի նախարարությանը Վրաստանի մաքսային մարմինները չեն թույլատրել անցկացնել սահմանը՝ այդպես էլ պայմանավորվածության չգալով: Կրկնում եմ՝ նախարարությանը, այլ ոչ ֆիզիկական անձի: Սա կոչվում է հայ-վրացական հարաբերություններ: Ակնհայտ է, որ վրացական կողմը չի վստահում գրքերի բովանդակությանը, կամ այս դեմքում նույնն է, որ չի վստահում ՀՀ Կառավարությանը: Հավանաբար դա հակասում է առերևույթ ինտեգրացման, իսկ իրականում հայ աշակերտների ուղեղները վրացերենով «կոդավորելու» սկզբունքներին: Երկու կողմի պաշտոնյաների կողմից արտաբերվող միտքը, որ հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի են, փաստորեն, խոսքից այն կողմ չի անցնում: Իսկ եթե ավելի լուրջ, հայ-վրացական պատշաճ հարաբերություններ, որը յուրահատուկ է երկու հարևան և բարեկամ երկրներին, գոյություն չունեն, գոյություն ունի միայն երկու երկրների համագործակցություն, այն էլ սահմանափակ ոլորտներում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyush.grigoryan/posts/734756096623131?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել