Ավստրիացի էքսթրեմալ Ֆելիքս Բաումգարտները թռիչք է կատարել պարաշյուտով ստրատոսֆերայի վերին շերտերից. թռիչքի արագությունը գերազանցել է ձայնի արագությանը, հայտնում է Red Bull Stratos-ը:
Ցատկի համար պատրաստվել է հատուկ համազգեստ, որը կանոնակարգում է ճնշումն ու պահպանում է ջերմաստիճանի ու թթվածնի անհրաժեշտ մակարդակը: Առանց այդ համազգեստի, մարդը ստրատոսֆերայում միանգամից կկորցնի գիտակցությունը եւ կսառչի:
Այսպիսով, Բաումգարտները գերազանցել է Ջո Քիթինգի սահմանած ռեկորդը, ով 1960թ.-ին 31 կմ բարձրությունից ցատկել է օդապարիկի զամբյուղից: Այդ ցատկը գլխավորել է մարդկության պատմության մեջ ամենախելագար ցատկերի վարկանիշը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել