Աշխարահռչակ ռոք-երաժիշտ և արվեստագետ Սերժ Թանկյանը շարունակում է իր Disarming Time (Զինաթափվելու Ժամանակը) յուրօրինակ ինտերակտիվ արտ-ցուցահանդեսների շարքը:
Հերթական ցուցահանդեսը բացվել է Օքլենդում: Պատկերասրահում ցուցադրվում են Թանկյանի գործերից 22 աշխատանք՝ նկարներ, կոլաժներ, քանդակներ: Յուրաքանչյուր արվեստի նմուշ Թանկյանը զուգորդում է իր կողմից գրված հատուկ երաժշտությամբ: Նորամուծության յուրահատկությունը նրանում է, որ ցուցադրված նմուշների երաժշտական ուղեկցությունը կարելի է լսել Eye For Sound հավելվածի միջոցով:
Պարզապես հարկավոր է ներբեռնել ծրագրային հավելվածը, սմարթֆոնի էկրանը պահել կտավներից որևէ մեկի վրա, ու հավելվածը կներկայացնի այդ ստեղծագործության համար գրված երաժշտությունը:
Շարունակությունը՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել