Թուրքիայում սեպտեմբերի 15-ից մեկնարկում է 2014/15 ուստարին: Ուստարում նախակրթական և միջնակարգ դպրոցների համար նախատեսվող դասագրքերը հրապարակվել են Թուրքիայի Կրթության նախարարության կայքում:
«Ագոս» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ այս ուստարվա ընթացքում ևս աշակերտներն իրենց երկրի պատմությունը սովորելու են պաշտոնական թեզերի հիման վրա, որոնք փոփոխության չեն ենթարկվել: Ինչպես նախորդ տարիներին, այս ուստարի ևս դասագրքերում հայերը ներկայացվում են որպես «դավաճան»: Պաշտպանվում է տեսակետը, որ ոչ թե թուրքերն են հայերին սպանել, այլ հակառակը: Դասագրքերում շեշադրում է կատարվում 19-րդ դարից սկսված ռուսների և անգլիացների կողմից անկախության խոստումների վրա, որոնցով նրանք հրահրել են հայերին Օսմանյան պետության դեմ, իսկ 1-ին Համաշխարհայինի ժամանակ հայերի բռնի տեղահանությունը «գաղթ» բառով է բնորոշվում:
Շարունակությունն՝ այստեղ