Mashable.am-ը գրում է․
Առաջին մաստակը արտադրել է Ջոն Կերտիսը: Նա բացեց իր գործարանը 1848 թվականին՝ Բանգոր քաղաքում: Առաջին մաստակները անվանում էին «сливки с сахаром» կամ «белая гора», սակայն այդ ժամանակ չգնահատվեց այդ նորամուծությունը և գործարանը ստիպված փակվեց: Դրանից հետո՝ 1869 թվականին, Ուիլյամ Ֆինլի Սեմպլիզը նորից սկսեց արտադրել մաստակներ: Սակայն նրան նույնպես չհաջողվեց հասնել բարձունքների: Որոշ ժամանակ անցՈւոլտեր Դիմերոմը նոր բաղադրությամբ մաստակներ սկսեց արտադրել: Դա տեղի է ունեցել 1928 թվականին: Ըստ նրա մաստակը պետք է պարունակի 60% շաքարավազ, 20% կաուչուկ, 1% արոմատիզատոր և 19% շաքարավազային օշարակ: Միայն թե մեր օրերում ընդունված է օգտագործել կաուչուկի փոխարեն սինթետիկ ռեզին և ավելացնում են համային նյութեր: 2 տարի անց պրոֆեսոր Խալլինգվորտը եկավ այն մտքին, որ մաստակը հանգստացնում է նյարդերը և դա էր պատճառը, որ ԱՄՆ-ում զինվորներին տալիս էին մաստակներ:
Մաստակի համաշխարհային օրն է սեպտեմբերի 23, քանի որ այդ օրը Ջոն Կերտիսը արտադրեց առաջին մաստակը: