«Կենտրոն» հեռուստաընկերությամբ նայում եմ ԱԳ նախարարոթյան շենքի վաճառքին նվիրված Պ. Ղազարյանի հաղորդումը։ Ճարտարապետներ Սաշուր Քալաշյանն ու Սարհատ Պետրոսյանն ընդդեմ Լևոն Իգիթյան, Միքայել Դովլաթյան զույգի։ Ու դարձյալ բախվում են Սարհատի ու Սաշուր Քալաշյանի իրավական, մասնագիտական, ազգային ու քաղաքացիական անխոցելի դիրքորոշում- հիմավորումնեը իշխանական տեսակետին, իսկ ավելի ճնշտ բիզնես շահերը միշտ ու մեկընդմիշտ պաշտպանող (դե ավագանի են էլի), իրավական ու մասնագիտական, նույնիսկ զգացական առումով խոցելի, բոբիկ տեսակետներին։ (Պարզվում է Կեմպինսկի կամ Ռադիսոն հյուրանոցը սրանց մանկության երազանքն է եղել)։ Այո, էս տոն օրով չեմ կարող դարձյալ չեզրակացնել՝ քաղաքն ու նրա ճարտարապետական դիմագիծը զոհ է գնում անտեսակ, անճաշակ , անխիղճ ու տգետ չինովնիկին։
Տոնդ շնորհավոր Երևան, իշխանություններն ու տերերդ եկել, անցել են, բայց դու կաս....