Esem.am-ը գրում է․
ESem.am-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասաններ Կարապետ Բալյանի և Անդրանիկ Հարությունյանի մասնակցությամբ «Քիթ Cut» ներկայացման մեջ դերասանուհի Լիլի Միքայելյանին փոխարինելու է «Վիտամին» ակումբից Զառան, քանի որ ամուսնությունից հետո Լիլին առայժմ չի ներկայանալու թատրոնում և կինոյում: Ներկայացման նոր տարբերակի պրեմիերան կկայանա մարտի 31-ին՝ ժամը 19.00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Ռեժիսոր և գլխավոր դերակատար Կարապետ Բալյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ներկայացումը զգալի փոփոխության է ենթարկվել: «Դժվարանում եմ համեմատել ներկայացման առաջին և երկրորդ տարբերակները. Լիլին ու Զառան անհամեմատելի են: Դա ասում եմ առանց վերապահումների: Երկուսն էլ փայլում են իրենց տեսակի մեջ: Զառայի հետ ներկայացումը մոտ 70%-ով փոխվել է, քանի որ այդ կերպարը շարժիչ ուժ էր և պետք էր հարմարեցնել նոր դերասանուհուն»,- ասաց նա ու հավելեց, որ սցենարի հեղինակ Արմեն Վարդանյանի հետ ամեն բան այնպես են վերամշակել, որ նոր դերակատար հետ նոր ներկայացում լինի:
Կարոն շեշտեց, որ ներկայացման կառուցվածքն ու ասելիքը նույնն են, մատուցման ձևն ու հումորները՝ այլ: «Դերը պետք է ստեղծվի՝ հաշվի առնելով դերասանի առաձնահակությունները, քանի որ թատրոնում առաջնային է եղել և մնում դերասանը»,- նկատեց բեմադրիչը, ով հակառակ մոտեցումը համարում է ոչ պրոֆեսիոնալ:
«Մեր ընտրությունը կանգ առավ Զառայի թեկնածության վրա, քանի որ, ճանաչելով նրան որպես տաղանդավոր դերասանուհի, համոզված էինք, որ Լիլիից հետո միայն Զառան կարող է իր ուսերին վերցնել այս դերը»,- ասաց Կարապետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ