Բաղադրությունը

4 բաժակ ալյուր 
2 ճաշի գդալ շաքարավազ
1/2 թեյի գդալ աղ
2 ճաշի գդալ արևածաղկի ձեթ
500 մլ կաթ (կարող է լինել ինչպես տաք, այնպես էլ օգտագործել սառը, արդյունքը նույն է )
11 գրամ չոր խմորիչ 


Պատրաստման եղանակը

1.Խառնել բոլոր բաղադրիչները, մինչև միատարր զանգված դառնա: Ստացված զանգվածը դնել տոպրակի մեջ և տեղափոխել սառնարան 2 ժամով:
2.Երկու ժամ անց հանել սառնարանից, թեթև գլորել ալյուրի մեջ, բաժանել փոքրիկ գնդիկների, բացել գնդիկները գրտնակով և մեջը դնել խճողակ (ըստ Ձեր ցանկության) և տապակել բուսական յուղի մեջ:
3. Պիցցայի համար խմորը բաժանալ Ձեր նախընտրած մեծության և գրտնակել, վրան ձեթ քսել, մայոնեզի և տոմատի խառնուրդ:
Լցնել Ձեր ցանկացած մթերքները: Թխել ջեռոցում մոտ 20 րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել