Միանշանակ կրկնվեմ, որ մի բան գրեմ քաղաքիս մասին: Բոլորդ արդեն ամենատարբեր ու ամենալավ մաղթանքներով շնոհավորեցինք Երևանցի ծնունդը: Միայն մեկ բան կասեմ, որ Երևանն ինձ համար օդ ու ջուր է, ապրելու ու ստեղծագործելու մի յուրօրինակ միջավայր, որտեղ ինձ գզում եմ ազատ ու անկախ, որտեղ ես իսկապես քաղաքացի եմ:Դու ամենալավն ես, աշխարհի ամենասիրուն ու պայծառ, ամենագեղեցիկ ու ամենահին մայրաքաղաքը: Շատ եմ սիրում քեզ իմ Երևան, ամենալավը քեզ, վստահ եմ, որ օր օրի գեղեցկանալու ես, չես կորցնելու քո դեմքը, քո ճարտարապետությունը, քո հայելին: Երևան դու առապել ես, քարե զարդ կախարդական:Շնորհավոր 2794-րդ տարեդարձ, իմ սրտի մայրաքաղաք, երբեք ընդմիշտ չեմ թողնի քեզ, դու իմ սրտում ես...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=416131898442669&set=a.162160127173182.46700.100001375887095&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել