«…Ես ունեի կին և երկու փոքր տղա: Ես աշխատում էի գովազդող մենեջեր և խմբագրում էի կինոբեմագրեր: Բայց գիրք գրելու համար անհրաժեշտ էր հրաժարվել աշխատանքից: «Հարյուր տարվա մենություն» վեպն սկսելուց մի քանի ամիս առաջ մեքենա էի գնել: Ես գրավ դրեցի մեքենան և գումարը տվեցի կնոջս` Մերսեդեսին՝ ենթադրելով, թե դա կբավականացնի գիրքը գրելու մոտավորապես վեց ամսվա ընթացքում: Բայց «Հարյուր տարվա մենություն»-ը գրելու համար ինձ պետք եղավ մեկուկես տարի: Ամեն օր այսպես թե այնպես նա ինձ համար հայթայթում էր թուղթ, սիգարետ, ամեն բան, ինչ անհրաժեշտ էր աշխատանքի համար: Երբ դրամը վերջացավ, նա ինձ ոչինչ չասաց: Ավելին` ինձ համար մինչև հիմա գաղտնիք է մնում, թե ինչպե՞ս է նա կարողացել համոզել մսագործին, որ պարտքով միս տա, հացավաճառին, որ հաց տա և ինչպե՞ս է համոզել տանտիրոջը, որ նա ինը ամիս չվերցնի բնակվարձը: Այդ ամենը նա է հոգացել, և ես ոչ մի հոգս չեմ ունեցել: Երբ գիրքն ավարտված էր, պարզվեց, որ մենք մսավաճառին պարտք ենք 5000 պեսո հսկայական գումար: Շրջապատում խոսում էին, որ ես շատ կարևոր գիրք եմ գրում, և բոլոր կրպակատերերը ցանկացան մասնակցության իրենց բաժինն ունենալ: Բնագիրը հրատարակչին ուղարկելու համար անհրաժեշտ էր 160 պեսո, իսկ մնացել էր ընդամենը 80-ը: Այդ ժամանակ ես գրավ դրեցի հարիչը և Մերսեդեսի ծամհարդարիչը: Իմանալով այդ մասին` նա ասաց. «Միայն այդ էր պակաս, որ վեպը վատը լինի»:
Վեպի տպագրությունից հետո ամեն ինչ ինձ համար միանգամայն այլ տեսք ստացավ: Որովհետև փառքը միշտ աղավաղում է իրականության զգացողությունը»:
Գաբրիել Գարսիա Մարկես