#Հետերթուղային.
Ճիշտ է, կարողա որոշ գծի տերերի դուրը չգա առաջարկս, բայց ես այն կարտահայտեմ... մա՜րդ ես, գուցեև աշխատի...
Կարծում եմ, որ ավելի լավ կլինի, եթե.
1. 50%-ով կրճատվի երթուղայինների "ստավկան" (գծի փողը)
2. Կանգառից դուրս կանգառի համար տուգանքը բարձրացնել և ԻՐՈՔ ՏՈՒԳԱՆԵԼ... օրինակ՝ 50 հազար դրամ
3. Թեկուզ մեկ կանգնած ուղևոր տեսնելիս՝ ՏՈՒԳԱՆԵԼ... Օրինակ՝ 30 հազար դրամ
4. Կանոնակարգել գրաֆիկը՝ 3 կամ 5 րոպեն մեկ... Նաև կանոնակարգել օրվա ավարտը, որ վարորդը ժամը 21:37 չասի. "Ժողովո՛ւրդ, խտացեք, որտև ինձնից հետո ավտո չկա", ու ԳԱԶԵԼՈՒմ, որում 12-13 ուղևորի տեղ է նախատեսված, 25 հոգի տեղավորվի (վերջին նման դեպքի հանդիպել եմ այսօր՝ վերոնշյալ ժամին)... Ամենակարևորը՝ ՎԵՐԱՀՍԿԵԼ ԱՅԴ ԱՄԵՆԸ...
Հ.Գ. Ժողովուրդ ջա՛ն, եթե զգում եք, որ վարորդը սթափ չէ, ապա մի մտածեք. "Ա՜հ, ջհանդամ, զաթի շուտ տուն կհասնեմ", քանի որ, երբ վերջում Աստված չանի հիվանդանոցում հայտնվեք, հաստատ ասելու եք. "Էշ խելքս"... Ավելի լավ է չնստեք այդ մեկը... Ոչ ոք թող չնստի, այլ սպասեք հաջորդին...
ԱՆՓՈՐՁԱՆՔ ԵՎ ԱՆԽԱՓԱՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՍ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/A.Unusyan/posts/389645214438175
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել