Այսօր FB-ում և Blognews-ում հանդիպեցի խավարամիտ ամբոխի հերթական հարձակմանը:Ի՞նչ էր պատահել:
Ընդամենը` Նազենի Հովհաննիսյանն իր կարծիքն էր հայտնել հայ "երկրպագուների" անկուլտուրական պահվածքի վերաբերյալ:
Ընդ որում` միանգամայն տեղին: Մի խլնքոտ /հազար ներողություն այս բառի համար/ սայթ էլ բորբոքել էր կատարվածը` տեղադրելով մարտնչող տգետների անվայելուչ քոմենթները:
Անձամբ Նազենիին չեմ ճանաչում,սական հայ աղջկա միանգամայն տեղին դիտողությունը չգիտես ինչու դարձավ "համազգային" խնդիր ու սկսվեց վիրավորանքների հեղեղը: Զարմանալի է, նրա գրածների մեջ որևէ կոնկրետ վիրավորանք չկա,միայն ընդհանուր բնորոշումներ և Ցավ մասսայական անկուլտուրական պահվածքի համար, սակայն հետագա զարգացումները ստիպեցին նրան ներողություն խնդրել` անհասկանալի է, թե ինչի համար: Որպես աջակցություն Նազենիին կցում եմ FB-ի գրառումս արված 2011 թ. հունվարին Շերեմետևոյի օդանավակայանում և հայտարարում եմ, որ գրածիս համար որևէ մեկից ներողություն խնդրել չեմ պատրաստվում:
Կից նյութն` այստեղ