Interpress.am-ը գրում է․
Ամուսնությունից հետո սեքսի մասին հին կատակներում կարող է լինել որոշակի ճշմարտություն: Ըստ 2011-ի ավստրալական մի հետազոտության, տղամարդկանց ավելի քան կեսն ու գրեթե նույնքան կանայք դժբախտ են իրենց սեռական կյանքում, հիմնականում դժգոհ են սեքսի պակասից: Կան կողակցի հետ ավելի շատ սեքսով զբաղվելու ֆիզիկական և զգայական բազմաթիվ օգուտներ: Ահա դրանցից 5-ը:
1.Սեռապես բավարարված ամուսինները բավարարված են նաև ամուսնությունից
Ըստ 2013-ին «Սեքսուալ վարքագծի արխիվի» հրապարակած հետազոտության, սեռապես բավարարված ամուսիններն իրենց ավելի ամբողջական են զգում ամուսնության մեջ:
Ուսումնասիրությունը հարցումներ է անցկացրել 1000 ամերիկացիների շրջանում և պարզել, որ նրանք, ովքեր ավելի քիչ են սեքսով զբաղվում, քան ցանկանում են, ավելի հաճախ են վիճում, մտածում են իրենց բաժանվելու մասին և ունենում են ավելի բացասական շփում: Կանայք ու տղամարդիկ հայտնել են համանման մտքերի և բացասական զգացմունքների մասին:
2014-ին նույնատիպ հետազոտություն է հրապարակել նաև Gerontology ամսագիրը` հայտնաբերելով, որ ամբողջ կյանքի ընթացքում սեռական ակտիվությունը առանցքային դեր է խաղում ամուսնությունից զույգերի բավարարվածության մեջ:
2.Սեքսը ձեզ ստիպում է զգալ և երևալ ավելի երիտասարդ
Հաճախակի սեքսը երիտասարդությունը պահպանելու «հիմնարար գործոն է», այս մասին 2013-ին Բրիտանացի հոգեբանների միությունում տեղի ունեցած դասախոսության ժամանակ ասել է բրիտանացի հոգեբան Դևիդ Ուիքսը:
1999-ին` 10 տարվա ընթացքում միջին տարիքի կանանց և տղամարդկանց շրջանում կատարած հետազոտությունից հետո Ուիքսը եկել է եզրակացության, որ շաբաթական 3 անգամ սեքսով զբաղվելը երկարաժամկետ հեռանկարում մարդու կյանքը երկարացնում է մինչև 10 տարով: Նա նաև հայտնաբերել է, որ նույն կողակցի հետ երկար ժամանակ սեքսով զբաղվելը ամենաօգտակար ձևն է երիտասարդ մնալու և այդպիսին զգալու համար:
3.Սեքսը նվազեցնում է զույգերի սթրեսն ու տագնապը, հատկապես նյարդային մարդկանց մոտ
2012-ին իսրայելական հետազոտությունը պարզել է, որ միասին ապրող զույգերի միջև սեքսը նվազեցնում է սթրեսի մակարդակը, 2006-ին Շոտլանդիայի Փեյսլի համալսարանի ուսումնասիրությունն էլ հայտնաբերել է, որ սեռական հարաբերություններում ակտիվ մարդիկ ավելի հեշտ են դուրս գալիս սթրեսային իրավիճակներից: Ամուսնացած մարդիկ, որոնք ունեն նյարդային լարվածություն, շահում են անկողնում անցկացրած ժամանակից:
Ըստ Social Psychological and Personality Science Journal-ում 2010-ին հրապարակած հետազոտության, որը հարցումներ էր անցկացրել ամերիկյան 72 նորապսակների համատեղ կյանքի առաջին 4 տարիների ընթացքում, հաճախակի սեքսն ավելացնում է ընտանեկան երջանկությունը նյարդային մարդկանց մոտ: Սա լուրջ հարց է, քանի որ հետազոտության հեղինակները նշել են, որ նյարդային լինելն ամենաշատը վնասում է ամուսնությանը, քան կյանքի մյուս ոլորտներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ