4287Nyut.am-ը գրում է․

ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը կրկին աճել է: ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գծով տեղակալ Վ. Նուլանդի` փետրվարի 17-ին Բաքու կատարած այցից, Բաքվի հետ վիճելի հարցերը լուծելու համար ընդհանուր մեկ կառույցի ստեղծման մասին համաձայնությունից, 4-ամսյա ընդմիջումից հետո նոր դեսպանի գործունեության սկսմամբ ԱՄՆ- Ադրբեջան հարաբերություններում լարվածության նվազման փոխարեն հակառակ գործընթացներ են տեղի ունենում:

Այսպես. նախ «Washington Post»-ում հոդված է հրապարակվել Ադրբեջանի մասին, որտեղ լրջորեն քննադատվել է ադրբեջանական ռեպրեսիաները: «Ադրբեջանում ազատազրկում առանց դատավարության» անվանված հոդվածում նշվել է, որ Ալիևի ուժեղ բռնապետության նշանները իրենց ցույց են տալիս, մի շարք լրագրողներ, բլոգերներ, իրավապաշտպաններ, մարդու իրավունքների գործիչներ և ուրիշներ ապօրինաբար ձերբակալվում են: Հոդվածում որպես քննադատվող ընտրվել է հենց Ալիևը: Ուշադրություն դարձնենք, որ հոդվածը եղել է խմբագրական:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել