Ankakh.com-ը գրում է․
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերի կողմից համատեղ իրականացվող ավիավարժանքների ընթացքում ինքնաթիռ է կործանվել: Գրում է Voskanapat.info-ն:
Վթարը տեղի է ունեցել բազմիցս գովազդված “Turaz şahini 2015” թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ընթացքում, որոնք անցկացվում են Քոնյա նահանգում:
Թուրքիայի ԶԼՄ-ները հաղորդում են, որ ինքնաթիռն ընկել է Օրթակոնակ բնակավայրի մերձակայքում գտնվող Աքսարայի մայրուղու 22 կմ.-ի վրա: Վթարի դեպքի վայր ժամանել են ժանդարմերիայի ուժեր և փրկարարներ:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ նշվել է, որ կործանված F-4E 2020 ինքնաթիռը պատկանել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Ինքնաթիռի երկու օդաչուներն են էլ զոհվել են:
Հիշեցնենք, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները մեկնարկել են այսօր առավոտյան 9:30-ին Իսկ տեղական ժամանակով 09:40-ին թուրքական ինթնաթիռն արդեն կործանվել է: Ինթնաթիռի կործանման պատճառները պարզելու նպատակով զորավարժությունները դադարեցվել են: