Iravaban.net-ը գրում է․

2015-03-5 / 14 16 Սպանության վայրում սպանության իրեղեն ապացույցը` զենքը թողնում են պրոֆեսիոնալ մարդասպանները, սակայն ոչ միշտ է այդպես լինում և չի կարելի միանշանակ պնդել, թե սպանությունը կատարվել է «քիլլերի» կողմից. Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը: Նա բացատրեց նաև, որ, սովորաբար, զենքերը թողնում են հենց դեպքի վայրում` հնարավորինս շուտ ազատվելով իրեղեն ապացույցներից: Իսկ եթե զենքը վերցնեն իրենց հետ, և փորձեն մեկ այլ տեղ թողնել, հավանական է, որ րոպեներ անց որևէ մեկը կամ հենց ոստիկան կանգնեցնի նրան ու հայտնաբերվի հանցագործության գործիքը: Ինչ վերաբերում է ինքնին դեպքին, փաստաբանն ասաց. «Նման իրադարձությունների մասին լսելն ինձ համար ցավալի է, բայց երբ նման դեպքրը տեղի են ունենում մարդաշատ վայրերում, կրկնակի ցավալի է: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ այդ փոխհրաձգությունների ժամանակ բոլորովին կողմնակի անձիք են տուժել»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել