Esem.am-ը գրում է․

Սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Արևիկ Գևորգյանը տևական ժամանակ էկրաններին լինելուց հետո դադար է առել: Սակայն դադարը նրա համար հարաբերական է: Հեռուստասերիալներում խաղալուց հետո Արևիկը որոշել է  մասնագիտական կրթություն ստանալ՝ որպես դերասանուհի: Թատերական ինստիտուտի ուսանողուհին այժմ իրեն նվիրել է ուսմանը:) ESem.am-ը բլից հարցազրույց է ունեցել նրա հետ:

-Ո՞րն է եղել առաջին դերդ սերիալներում:

- «Աննա» հեռուստասերիալում Լիզայի կերպարը:

-Ի՞նչ նշանակություն է ունեցել այն քեզ համար:

- Այն ինձ համար բացահայտում էր մի ոլորտի, որտեղ նախկինում չէի եղել:

Ինչո՞ւ այժմ չես նկարահանվում սերիալներում:

-Ուսմանս պատճառով, ավելի ճիշտ՝ հանուն ուսման:) Երբեք չեմ լինի այն ուսաանողների շարքում, ովքեր պնդում են, թե ինստիտուտը ոչինչ չի տալիս:

- Ավելի հաճախ ներկայացել ես սերիալներում: Դրանք չափազանց շատ են քննադատվումՎրդովվո՞ւմ ես դրանից:

- Քննադատություն շատ եմ սիրում: Նշանակում է՝ ինչ-որ բան շնչում է: Դրանց չեմ վրդովվում, ոչ էլ դեմ եմ սերիալներին: Կան այնպիսի նյութեր, որոնք պարզապես անհնար է ներկայացնել  2 ժամոմ: Եթե նյութը լավն է, ինչո՞ւ ոչ, թող սերիալ լինի:

-Քեզ հաճա՞խ են նույնացնում կերպարներիդ հետդա քեզ նյարդայնացնո՞ւմ է:

- Ավելի շատ հարցնում են, թե ինչ նմանություն կա Արևիկի ու տվյալ կերպարիս միջև: Անտանելի չեմ սիրում այդ հարցը, քանի որ աշխատանքս չի կայանում նրանում, որ զուգահեռներ տանեմ. իմ աշխատանքն է՝ ներկայացնել կերպարս իր բոլոր դրական ու բացասական կողմերով, փորձել զգալ բոլոր ուժեղ և թույլ կողմերը: Աշխատանքն այնքան մեծ է, որ զուգահեռների համար ժամանակ չի մնում:

Իհարկե, ես մնում եմ Արևիկը, ով ներկայացնում է իր կերպարը:

-Այժմ թատրոնում զբաղվածություն ունե՞ս:

- Այո: Հիմա Զառա Անտոնյանի և Ռուբեն Բաբայանի գլխավորությամբ«Թմբկաբերդի առումը» ներկայացմամբ մասնակցում ենք «Արտավազդ» մրցանակաբաշխությանը:

Հիմնականում ներկայացել ես առաջնային կերպարներովգլխավոր դեր խաղալըկարևո՞ր է քեզ համար:

- Բոլորովին, դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է կամ՝ այդ մոտեցումն իմը չէ: Ես հայտնի լինելու ձգտում էլ չունեմ, ավելի շատ՝ ցանկանում եմ լինել պահանջված:

-Ո՞ր դերն ես առանձնահատուկ  համարում քո խաղացանկում:

-Հաջորդը:)

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել