Հայաստանի անզուգական իշխանության շնորհիվ մեր «գլխավոր դաշնակիցն» է մի երկիր, որը ՀՀ երկամյա բյուջետի չափ զենք է մատակարարում մեր թշնամուն, որի քաղաքացիները դիվերսիաներ ու սպանություններ են կատարում մեր տարածքում, որի զինվորները զանգվածային սպանդ են սարքում մեր ազգի դեմ, որի գործակալները վխտում են մեր հատուկ ծառայություններում, որի դեսպաններն անամոթաբար միջամտում են մեր ներքին հարցերին, որի դատարանն անարգել գործում է մեր պետության ներքո ու մեր օրենքների դեմ, որի հետ մեր առևտուրն ընկել է գրեթե զրոյական մակարդակի: Այսօր անգամ Թուրքիայում հայն այդքան վտանգված ու ստորացված չէ, որքան Ռուսաստանում` օդանավակայանից մինչև ոստիկանություն, աշխատանքի վայրից մինչև դպրոց, փողոցից մինչև տուն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/932543656779189?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել