Բաղադրությունը
450 գ պահածոյացված սունկ
1 թեյի բաժակ հնդկաձավար
100 գ ալյուր
1 գլուխ սոխ
300 մլ գազավորված ջուր
Ձեթ
Աղ, սև պղպեղ
1 թեյի գդալ շաքարավազ
Մաղադանոս
Պատրաստման եղանակը
Գազով հանքային ջրին մի պտղունց աղ անել, 1 թ.գդ շաքարավազ և 3 ճ. գդալ բուսայուղ ավելացնել, խառնել, ավելացնել ալյուրը, հարել` մինչև գնդերը վերանան: Ամանը ծածկել, 2 ժամով դնել սառնարանը: Չոր տապակի մեջ հնդկաձավարը բովել` մինչև հատիկները սկսեն բացվել: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, հնդկաձավարը լցնել կաթսայի մեջ, թողնել այն եփվի: Տապակի մեջ կտրտած սոխը բուսայուղով տապակել, ավելացնել ջրքամած հնդկաձավարը, համեմել աղ ու պղպեղով, կրակից վերցնել, թողնել խճողակը սառչի: Տապակը տաքացնել, բուսայուղով քսել, թխել բլիթները: Խճողակին կտրտած մաղադանոս ավելացնել, խառնել: Նրբաբլիթների վրա խճողակ դնել, փաթաթել, տապակել բուսայուղով և մատուցել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/697654737030002/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել